Երևան, 05.Մարտ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսով «հավ... Rolls Royce-ը ֆուտբոլային գնդակի տեսքով ուշագ... ԱՄՆ-ում որսորդները 60 ժամում ավելի քան 200 գա... Արքայազն Չարլզի կինը նշել է, որ պատվաստման հե... Շոումեն Սերգեյ Սաֆրոնովը պատմել է ծանր հիվանդ... Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել... Հրվ. Կորեայում ևս 3 մարդ է մահացել AstraZenec... Արյան խումբը, այնուամենայնիվ, կարող է մարդուն... «Холостяк»-ին ընդառաջ. ինչի վրա է Տիմատին 5 մ... Հայտնի ռեփերը թողարկել է աշխարհում Adidas-ի ա... Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը սրտի հետ կապված բժ... «Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ զսպմա... Բուկինգհեմյան պալատը հետաքննություն է սկսել Մ... Թոփ ձեռքբերում ամռանը․ ով կտեղափոխվի Բարսելոն... Թուրքիայում տեղի կունենան հերթական թուրք-ադրբ... Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի... Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքա... Խառնարաններ, լեռնաշղթաներ և բլրակներ. չինական... ՌԴ փոխարտգործնախարարը եւ Հունաստանի դեսպանը ք... Էջմիածնի ոստիկանները իրականացրել են հատուկ օպ... Դա զենքի, ուժի ակնհայտ ցուցադրություն էր, որն... Ռուսաստանում ձերբակալվել է ամենահեղինակավոր գ... Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հ... Փաստաբանների պալատը կոչ է անում զինծառայողին ... Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ... Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հ... Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կ... Ադրբեջանում չորս ընդդիմադիր կուսակցություններ... Արցախում պատերազմի ժամանակ Ուկրաինայի հայերի ... Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք. ... Ռազմագերիների, քաղաքացիական անձանց հարցում թե... Եթե ԳՇ-ի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դ... Ավարտվել է Էջմիածնի անչափահաս բնակչին ծանր մա... Լոնդոնում արագընթաց գնացքի մեկնումը հետաձգել ... Ադրբեջանցի զինվորականները Շուշիում պղծել եւ ք... Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրին... Եթե վաղը Վազգեն Մանուկյանը իշխանությունը բռնի... Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ ն... ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԱԿ-ը՝ ա... Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են... Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունն... Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Ֆրանցիսկոս պապը Իրաք է գնում որպես «խաղաղությ... Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել ե... Ընտրություններում դեռ երբեք չեմ պարտվել. Քոչա... Գործադիրը միջամտում է տեղական ինքնակառավարման... Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլ... Ներկայիս իրավիճակի համեմատ 2008 թվականի մարտի... Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել... Այո, քաղաքական գործոնը անդրադարձավ այս որոշմա... Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր. Հովիկ ... Երկու հոգով ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկան... Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպե... Ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու էդմոն Մարուքյ... Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցա... Արա Սաղաթելյանի կալանքի հարցով որոշումը կհրապ... Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզ... «Իմ քայլը» կատարեց խոստումն ու ձախողեց Վճռաբե... Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխ... Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցու... ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտր... «Խնդրում եմ գտնել հնարավորություն վերանայելու... 234,2 մլն դրամ՝ Տավուշի մարզպետարանին. Ներքին... Ցմահ դատապարտյալը փորձել է թմրամիջոց ձեռք բեր... Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը... Զբոսաշրջիկները տարհանվել են Թաջ Մահալից ռումբ... Մայք Պոմպեոն չի բացառել իր մասնակցությունը նա... Նախարար. Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում... Տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, ո... Իշխանությունը բոլոր ինստիտուտների նկատմամբ ան... Օկլահոմայում բռնկած հրդեհի զոհ է դարձել 6 մար... Մյանմարի ռազմական հեղաշրջման դեմ ցույցերի «ամ... SpaceX-ի Starship նավի նախատիպը վայրէջքից հետ... «Լիվերպուլ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը ԱԱԾ պարզաբանումը` Որոտանին մերձ հատվածում ադր... «Ես կարող եմ ստիպել քեզ մտածել, բայց դու չես ... «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կա... «Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ». փաստ... Երկու քարի արանքում. ինչպես Հայաստանի նախագահ... Հրդեհ Գյումրի քաղաքում Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավ... «ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում... Ղրղզստանի նախագահի ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտ... «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմո... Վազգեն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ը... ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի... «ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության վերականգնման համար,... Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարա... Մեր երկիրը «հանգիստ» գահավիժում է դեպի տնտեսա... «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտ... Ազգային դեգրադացիան մասնակի չի լինում․ հնարավ... Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զո... ՀՀ ԶՈՒ-ն և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո... «Առաջին տիեզերական». «Ռոսկոսմոս»-ը նոր թեմատի... ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան... ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին Թուրքիա... Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գլխ... Ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, ո... Ռիսկային խմբերում ընդգրկված անձանց կորոնավիրո... Բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն ...

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշելու Թուրքիային, որ նա դուրս գա այս հակամարտությունից. Արմեն Սարգսյանը` France 24-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

դիտվել է 315 անգամ
Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսով «հավ... Rolls Royce-ը ֆուտբոլային գնդակի տեսքով ուշագ... ԱՄՆ-ում որսորդները 60 ժամում ավելի քան 200 գա... Արքայազն Չարլզի կինը նշել է, որ պատվաստման հե... Շոումեն Սերգեյ Սաֆրոնովը պատմել է ծանր հիվանդ... Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել... Հրվ. Կորեայում ևս 3 մարդ է մահացել AstraZenec... Արյան խումբը, այնուամենայնիվ, կարող է մարդուն... «Холостяк»-ին ընդառաջ. ինչի վրա է Տիմատին 5 մ... Հայտնի ռեփերը թողարկել է աշխարհում Adidas-ի ա... Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը սրտի հետ կապված բժ... «Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ զսպմա... Բուկինգհեմյան պալատը հետաքննություն է սկսել Մ... Թոփ ձեռքբերում ամռանը․ ով կտեղափոխվի Բարսելոն... Թուրքիայում տեղի կունենան հերթական թուրք-ադրբ... Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի... Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքա... Խառնարաններ, լեռնաշղթաներ և բլրակներ. չինական... ՌԴ փոխարտգործնախարարը եւ Հունաստանի դեսպանը ք... Էջմիածնի ոստիկանները իրականացրել են հատուկ օպ... Դա զենքի, ուժի ակնհայտ ցուցադրություն էր, որն... Ռուսաստանում ձերբակալվել է ամենահեղինակավոր գ... Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հ... Փաստաբանների պալատը կոչ է անում զինծառայողին ... Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ... Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հ... Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կ... Ադրբեջանում չորս ընդդիմադիր կուսակցություններ... Արցախում պատերազմի ժամանակ Ուկրաինայի հայերի ... Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք. ... Ռազմագերիների, քաղաքացիական անձանց հարցում թե... Եթե ԳՇ-ի պետը գտնում է, որ Հովիկ Աղազարյանը դ... Ավարտվել է Էջմիածնի անչափահաս բնակչին ծանր մա... Լոնդոնում արագընթաց գնացքի մեկնումը հետաձգել ... Ադրբեջանցի զինվորականները Շուշիում պղծել եւ ք... Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրին... Եթե վաղը Վազգեն Մանուկյանը իշխանությունը բռնի... Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ ն... ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ. ՀՀ ՔԱԿ-ը՝ ա... Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են... Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունն... Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Ֆրանցիսկոս պապը Իրաք է գնում որպես «խաղաղությ... Վահան Քերոբյանը և Դմիտրի Գվինդաձեն քննարկել ե... Ընտրություններում դեռ երբեք չեմ պարտվել. Քոչա... Գործադիրը միջամտում է տեղական ինքնակառավարման... Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլ... Ներկայիս իրավիճակի համեմատ 2008 թվականի մարտի... Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել... Այո, քաղաքական գործոնը անդրադարձավ այս որոշմա... Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր. Հովիկ ... Երկու հոգով ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկան... Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի մարզպե... Ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու էդմոն Մարուքյ... Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցա... Արա Սաղաթելյանի կալանքի հարցով որոշումը կհրապ... Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզ... «Իմ քայլը» կատարեց խոստումն ու ձախողեց Վճռաբե... Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխ... Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցու... ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտր... «Խնդրում եմ գտնել հնարավորություն վերանայելու... 234,2 մլն դրամ՝ Տավուշի մարզպետարանին. Ներքին... Ցմահ դատապարտյալը փորձել է թմրամիջոց ձեռք բեր... Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը... Զբոսաշրջիկները տարհանվել են Թաջ Մահալից ռումբ... Մայք Պոմպեոն չի բացառել իր մասնակցությունը նա... Նախարար. Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում... Տրամաբանություն չկա այս ամբողջ պրոցեսի մեջ, ո... Իշխանությունը բոլոր ինստիտուտների նկատմամբ ան... Օկլահոմայում բռնկած հրդեհի զոհ է դարձել 6 մար... Մյանմարի ռազմական հեղաշրջման դեմ ցույցերի «ամ... SpaceX-ի Starship նավի նախատիպը վայրէջքից հետ... «Լիվերպուլ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը ԱԱԾ պարզաբանումը` Որոտանին մերձ հատվածում ադր... «Ես կարող եմ ստիպել քեզ մտածել, բայց դու չես ... «Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կա... «Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ». փաստ... Երկու քարի արանքում. ինչպես Հայաստանի նախագահ... Հրդեհ Գյումրի քաղաքում Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավ... «ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում... Ղրղզստանի նախագահի ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտ... «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. պատմո... Վազգեն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ը... ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի... «ՀՀ ԶՈՒ-ի մարտունակության վերականգնման համար,... Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարա... Մեր երկիրը «հանգիստ» գահավիժում է դեպի տնտեսա... «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտ... Ազգային դեգրադացիան մասնակի չի լինում․ հնարավ... Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զո... ՀՀ ԶՈՒ-ն և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո... «Առաջին տիեզերական». «Ռոսկոսմոս»-ը նոր թեմատի... ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան... ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին Թուրքիա... Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գլխ... Ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, ո... Ռիսկային խմբերում ընդգրկված անձանց կորոնավիրո... Բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan