Երևան, 04.Դեկտեմբեր.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա... Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակա... «Վերջին 75 տարվա ընթացքում ժողովրդավարության ... Հուշաքար՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորականներ... Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և շ... Կամավոր պարտադիր աշխատանք. Ինչ է առաջարկվում ... «Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հ... Կորոնավիրուսը ախտահարել է նորածնի սրտամկանը Մակրոնը ազգային սուգ է հայտարարել Ժիսկար դ’Էս... Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է ... «Խաբված ենք եղել» կարգախոսը հնացավ: Ճարպիկ էի... Քո հրճվանքը երկար չի տևելու. Ռուստամ Գասպարյա... Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցի... Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավե... Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխությ... Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարա... Ավելի քան 32 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայ... Եղվարդում տեղում է թույլ ձյուն, Աշոցքում, Ամա... Լոռու մարզպետի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Ն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Նավթի և Թանկարժեք մետաղների գներն աճել են Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազ... Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտա... Ինձ կարող են այս հայտարարություններից հետո տա... Պարազիտների դեմ դեղամիջոցը կփորձարկվի նաեւ կո... Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստումներ ... Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոց... National Interest. Միջանցք Նախիջեւանում՝ սպառ... Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար... Կյանքն ապացուցեց, որ երիտասարդ, թերի կրթությա... Օրական 100-120 վիրավոր եւ կորոնավիրուս՝ հոսպի... Ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալի... Քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, թե ով... Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գա... Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին. Նրանք օգտագ... Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվ... Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկաց... Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ» Երևանի քաղաքապետը տարվա ընթացքում եղել է կա՛մ... ԱՄՆ 2021 թ. ռազմական բյուջեն նախատեսում է պատ... Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևա... Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդ... Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ ... Ինչպես սովորել չեղած բուհում․ «թավշյա հեղափոխ... ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասա... Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի ... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ ա... Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում,... Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել․... Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի... Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրե... Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել ե... ՈւԵՖԱ․ Կոնֆերանսների լիգայի առաջին եզրափակիչը... Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-... ՄԱԿ-ը կանեփը հանել է ամենավտանգավոր թմրանյութ... ԱՄՆ-ում «27-ամյա» աղջիկ է ծնվել Հայտնի են Ազգերի լիգայի կիսաեզրափակչի մասնակի... ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացնում ե...

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշելու Թուրքիային, որ նա դուրս գա այս հակամարտությունից. Արմեն Սարգսյանը` France 24-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

դիտվել է 315 անգամ
Daily Mail. Դուբայի շեյխի նախկին կինը 1.6 միլ... Մարուքյանը չունի մեդիահոլդինգներ, փոխարենը նա... Իմունոլոգը թվարկել է COVID-19-ի նախնական փուլ... Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս... 2020 թվականի ընթացքում թուրքական ռազմական արտ... Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և ... 42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերութ... Այժմ կոռնիձորցին հանգիստ չի ունենա, գյուղն ան... Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել ... Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել Ադր... «Մեր ընտանիքում արտագաղթելու մասին խոսակցությ... Ինչու Նիկոլը չի պատասխանում Ալիևին. Իմ համոզմ... Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն Դեկտեմբերի 5-ին և 6-ին ժամանակավորապես կդադար... Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի.... ՌԴ-ն համբերատար եւ հետեւողականորեն կշարունակի... Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լ... Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ա... Տիգրան Ավինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է նե... ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին... Ինչու՞ է COVID-19-ով ոչ բոլոր հիվանդների մոտ ... Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյան... Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց ... Վիսկոնսինի գերագույն դատարանը մերժել է Թրամփի... Լոռու մարզի Սվերդլով համայնքում հրդեհվել է բն... Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցու... Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում... Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայ... Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտո... Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ... Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակեր... Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը ... ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ը... Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը Կվերաբացվի Մատենադարանի թանգարանային համալիրի... Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի և Արցախի ... «Մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հա... Վաղը ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հր... էլ չեմ կարա մնամ, ես հետ եմ գնում իմ մի բուռ ... Ցրտեր են սպասվում. Էկոնոմիկայի նախարարություն... Կրթական համակարգը ցնցված էր. «Հրապարակ» Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյա... Ինչո՞ւ է սոցիալական աջակցության ցանկից բացակա... «Վերջին 75 տարվա ընթացքում ժողովրդավարության ... Հուշաքար՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորականներ... Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և շ... Կամավոր պարտադիր աշխատանք. Ինչ է առաջարկվում ... «Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հ... Կորոնավիրուսը ախտահարել է նորածնի սրտամկանը Մակրոնը ազգային սուգ է հայտարարել Ժիսկար դ’Էս... Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է ... «Խաբված ենք եղել» կարգախոսը հնացավ: Ճարպիկ էի... Քո հրճվանքը երկար չի տևելու. Ռուստամ Գասպարյա... Նիկոլ Փաշինյան, քո թույլտվությամբ, ադրբեջանցի... Փաշինյանը հարբած վիճակում հրաման է տվել գրավե... Կա միայն մեկ ճիշտ ելք` անարյուն իշխանափոխությ... Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարա... Ավելի քան 32 միլիոն մարդ կարող է հայտնվել ծայ... Եղվարդում տեղում է թույլ ձյուն, Աշոցքում, Ամա... Լոռու մարզպետի տան դիմաց «Անդրեյ դավաճան», «Ն... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Նավթի և Թանկարժեք մետաղների գներն աճել են Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին նախազ... Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտա... Ինձ կարող են այս հայտարարություններից հետո տա... Պարազիտների դեմ դեղամիջոցը կփորձարկվի նաեւ կո... Ֆրանսիան COVID-19-ի դեմ անվճար պատվաստումներ ... Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոց... National Interest. Միջանցք Նախիջեւանում՝ սպառ... Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վար... Կյանքն ապացուցեց, որ երիտասարդ, թերի կրթությա... Օրական 100-120 վիրավոր եւ կորոնավիրուս՝ հոսպի... Ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալի... Քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ, թե ով... Արշակ Սադոյանը գոռգոռացել է Փաշինյանի վրա, Գա... Ինչ է սպասվում 16-ի հանրահավաքին. Նրանք օգտագ... Ռեստավրացիա՝ Մանուկյանի տեսքով. 17-ը ուղղորդվ... Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկաց... Ազատ տեղաշարժ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև. «Ժամանակ» Երևանի քաղաքապետը տարվա ընթացքում եղել է կա՛մ... ԱՄՆ 2021 թ. ռազմական բյուջեն նախատեսում է պատ... Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևա... Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդ... Աղմկահարույց նախագծի մանրամասներից տեղյակ չէ ... Ինչպես սովորել չեղած բուհում․ «թավշյա հեղափոխ... ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասա... Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի ... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ ա... Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում,... Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել․... Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի... Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրե... Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել ե... ՈւԵՖԱ․ Կոնֆերանսների լիգայի առաջին եզրափակիչը... Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-... ՄԱԿ-ը կանեփը հանել է ամենավտանգավոր թմրանյութ... ԱՄՆ-ում «27-ամյա» աղջիկ է ծնվել Հայտնի են Ազգերի լիգայի կիսաեզրափակչի մասնակի... ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացնում ե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan