Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Հարավային ուղղությամբ ծանր մարտեր են. ՊՆ խոսնակ
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Այս մասին Facebook-ի իր էջում ժամը 10:30 գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,-հավելել է նա: