Նիդերլանդներում բարերն ու ռեստորանները դատի են տվել երկրի կառավարությանը կորոնավիրուսային միջոցների պատճառով
Նիդերլանդներում բարերն ու ռեստորանների 30 սեփականատերեր դատի են տվել երկրի կառավարությանը կորոնավիրուսային միջոցների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DutchNews-ին:
Որոշման համաձայն, որն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, բոլոր բարերն ու ռեստորանները փակվել են 4 շաբաթով: Բացառություն են կազմել հյուրանոցները, որոնք կարող են իրենց ռեստորաններում սպասարկել հյուրերին:
Հյուրանոցառեստորանային բիզնեսի թագավորական ասոցիացիայի կարծիքով՝ այդ որոշումն անարդար է ոլորտի նկատմամբ, որը, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, պատասխանատվություն է կրում վարակվածների ընդհանուր թվի միայն 1,8%-ի համար:
Երեքշաբթի Հաագայի շրջանային դատարանը որոշում կկայացնի, թե արդյոք ձեռնարկատերերը կկարողանան չհետեւել կառավարության որոշմանը:
Գարնանը, երբ կրկին փակվեցին ռեստորանները, հյուրանոցառեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հայց ներկայացրեցին՝ պահանջելով մեղմել սահմանափակումները, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: