Դուք էդ աստիճանի միամիտ եք, որ չեք գիտակցո՞ւմ ձեր քայլի ծայրաստիճան ստորությունը. Հրանտ Սարկիսով
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն սպանեցիք–թողեցիք էլի… (հատկապես իշխող խմբակի անդամները)
«Սիրտս լավ բան ա վկայում», «Սպասեք լավ խաբարի», «Ուժեղ բան ենք արել/անում/անելու»։
Արդեն զզվելի եք, երբ դուք տենց բաներ եք գրում–ջնջում, տղերքը էնտեղ սխրանքներ են անում, հողը պաշտպանում։ Չեմ հասկանում՝ յուրաքանչյուրդ չե՞ք կարողանում սեփական մի բերանը փակ պահել (նույնիսկ եթե գիտեք՝ ինչ կլինի, սպասեք թող պաշտոնապես հրապարակվի, նոր բերաններդ բացեք)։
Հա մեկ էլ, որ հաթաթա եք տալիս, թե բա պատերազմը ավարտվի ձեր հալը կտեսնեք։ Լա՞վ չեմ հասկանում, դուք էդ աստիճանի միամիտ եք, որ չեք գիտակցո՞ւմ ձեր քայլի ծայրաստիճան ստորությունը եւ հասարակությունում երկպառակություն մտցնելը։ Թարգեք էլի…»: