Հոկտեմբերի 19-ին նշվում է Հայաստանի Հրթիռահրետանային ուժերի օրը
1992-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների կազմավորումը, ինչից հետո հոկտեմբերի 19-ին Հայաստանը նշում է Հրթիռահրետանային ուժերի օրը:
1990-ականներին երկրում կրկին արտադրական հզորություններ ստեղծվեցին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ բավարարել հանրապետության զինված ուժերի` տարբեր տրամաչափի հրաձգային զենքի եւ որոշ տեսակի հրետանային համակարգերի համար զինամթերքի կարիքները, ինչպես նաեւ կազմակերպվեց դյուրակիր եւ թեթեւ ականանետերի, դրանց համար զինամթերքի արտադրությունը: