Մահազդ. Կյանքից հեռացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նա հայ ճարտարապետական մտքի հենասյուներից էր, ով հսկայական ներդրում է ունեցել այդ ոլորտում։
Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, ինչպիսիք են` Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979, Գյումրու օդանավակայանը, 1982, Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987: