Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է BRAHMOS գերձայնային թեւավոր հրթիռը
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է BRAHMOS գերձայնային թեւավոր հրթիռը երկրի ՌԾՈւ-ին պատկանող Chennai ստելս-ականակրից՝ խոցելով թիրախը Արաբական ծովում: Այս մասին հայտարարել է պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը:
Նշվում է, որ հրթիռը խոցել է թիրախը բարձր ճշգրտությամբ:
Հաղորդվում է նաեւ, որ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռակշա Մանտրի Ռաջնատ Սինգխը շնորհավորել է կազմակերպությանը, գիտնականներին եւ ողջ անձնակազմին հաջող փորձարկման կապակցությամբ: