Իտալիան հավանություն է տվել կորոնավիրուսից տուժած տնտեսության խթանման նոր փաթեթին
Իտալիան հավանություն է տվել կորոնավիրուսից տուժած տնտեսության խթանման նոր փաթեթին 2021թ. բյուջեի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:
Իշխող խորհրդարանական մեծամասնությունը հավանություն է տվել աջակցության փաթեթի նախնական տարբերակին:
Կառավարական աղբյուրների հաղորդմամբ՝ մնացել է պարզել վերջնական դետալները:
Կառավարությունը մինչեւ 4 մլրդ եվրոյի չափով հիմնադրամ կստեղծի կորոնավիրուսից ամենից շատ տուժած ընկերություններին փոխհատուցում տրամադրելու համար:
Ակնկալվում է, որ ավելի ուշ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն եւս կհայտարարի կորոնավիրուսը կանխելու նպատակով նոր միջոցների մասին: