Եվրախորհրդարանականը ԵՄ-ին կոչ է արել զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի հանդեպ
Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը ԵՄ-ին կոչ է արել զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի հանդեպ:
«Թուրքական ագրեսիայի հետ կապված` մենք նամակ ենք ուղարկել Եվրոպական խորհուրդ` խնդրելով էմբարգո կիրառել Թուրքիային զենք մատակարարելու համար»,- գրել է նա Twitter-ում: Նամակն ուղարկվել է նախագահ Շառլ Միշելին:
Նամակում նշվում է, որ Թուրքիան «ավտորիտար, ֆաշիստական ռեժիմ է», որտեղ հիմնական իշխանական իրավասությունները կենտրոնացած են նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքում:
Նշվում է, որ Թուրքիան Ադրբեջանին զենք ու ջիհադականններ է մատակարարում եւ հայերի դեմ ռազմական ագրեսիա հրահրում: