Մոսկվայի քաղաքապետը խնդրահարույց է համարում Մոսկվայում միգրանտների թվի զգալի անկումը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքում շուրջ 40 տոկոսով միգրանտների թվի անկման մասին: Այդ մասին նա պատմել է «Ռոսսիա 1»-ի եթերում:
«Կա խնդիր, որ Մոսկվայում բավականին պակասել է միգրանտների թիվը՝ 40 տոկոսով: Դա ազդում է աշխատաշուկայի վրա, հատկապես, այն պաշտոններում, որոնք ժամանակավոր են զբաղեցված»,-ասել է նա:
Քաղաքապետը նշել է, որ ոչ բոլոր մոսկվայաբնակներն են պատրաստ աշխատել ձեռքերով:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը լուծվում է մեխանիզացման եւ մարզերից մարդկանց ներգրավելու եղանակով, հաղորդում է Gazeta-ը: