Մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելն է. Բաբայան
«Մենք բարձր ենք գնահատում առաջին հերթին մեր եղբայրական Ռուսաստանի գործադրած ջանքերը։ Ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ջանքերը, իմ խորին համոզմամբ, եթե լինեին ժամանակին ավելի կոշտ, գուցե չունենայինք այս իրավիճակը։ Կան կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ եւ կոշտ արձագանքել, իսկ սա նաեւ մարդասիրական ճգնաժամ է»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենք պետք է շարունակեն համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ. «Մեր խաղաղության եւ անվտանգության ամենակարեւոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունների նոր որակի հասցնելը։ Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետեւություններ անել՝ բոլոր մակարդակներով»։