ՊԲ տեսադիտարկման սարքերն արձանագրել են, ինչպես է հակառակորդը, խախտելով զինադադարը, հարձակում նախաձեռնում
Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով եւ ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։