Շուշի․ կյանքը՝ «Սմերչի» տակ. CivilNet (Տեսանյութ)
59-ամյա Էդիկի (անձնական տվյալները, անվտանգության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ չեն ներկայացվում) երկու որդիներն առաջնագծում են․ գնացել են սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը՝ վաղ առավոտյան, Շուշիի օդային տարածքում ԱԹՍ են խոցել. Էդիկի որդիները դա տեսել են ու միանգամից գնացել զինկոմիսարիատ։ Էդիկը պատմում է՝ ինչպես է փրկվել հրթիռակոծությունից։