Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը:
Բայց, խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել»,- հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։