Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ...

«Մի քանի նկատառումներ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի և Արցախի Հանրապետության հիմնադրման իրավական հիմքերի ու միջազգային ճանաչման մասին». Նորայր Նորիկյան

Ստորև ներկայացնում ենք «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանը հոդվածը «Մի քանի նկատառումներ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի և Արցախի Հանրապետության հիմնադրման իրավական հիմքերի ու միջազգային ճանաչման մասին» Մի քանի նկատառումներ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի և Արցախի Հանրապետության հիմնադրման իրավական հիմքերի ու միջազգային ճանաչման մասին

———————————————————————————-

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի լուծման վրա, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։

Այս սկզբունքի մասին առաջին անգամ խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2016թ. մայիսի 6-ին իր հրապարակած ՛՛Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ՛՛ հայտնի հոդվածում՝ արձանագրելով, որ ՛՛Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է։ Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Հարգանքով հանդերձ առաջարկվող դոկտրինը որպես հարցի լուծման միջոց առաջ մղելու հանգամանքի նկատմամբ, այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ դժբախտաբար, միջազգային իրավունքում նման սահմանումը դեռևս չի ամրապնդել իր դիրքերը: Այո՛, նշված դոկտրինի վերաբերյալ կան առանձին գիտական հոդվածներ, բայց պատկերավոր ասած, աշխարհն այն դեռևս չի ճանաչում որպես հակամարտությունները կարգավորող սկզբունք:

Արցախի հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության համար ներկայումս ընդունելի են հետևյալ երեք հայտնի սկզբունքները՝

1/ Ինքնորոշման,

2/ Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման,

3/ Տարածքային ամբողջականության:

 

Հայաստանի համար այս երեք սկզբունքներն էլ ընդունելի են, քանի որ, Արցախի հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է ինքնորոշման խնդիր, հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը ստորև բերվող փաստերի ու հիմնավորումների համատեքստում կիրառելի չէ Ադրբեջան-Արցախ հակամարտության դեպքում:

Արցախյան հիմնահարցն ինքնորոշման պայքար է, որին հասնելու ճանապարհն իր մեջ ներառել է երկու սեգմենտ՝ իրավական ու ռազմաքաղաքական: Հարկ եմ համարում ընդգծել, որ իրավական տեսանկյունից Արցախի ինքնորոշման գործընթացը պարզապես անթերի է: Բարեբախտաբար Արցախի Հանրապետության հռչակման ու կայացման գործընթացի ժամանակ հայկական կողմը պահպանել է տվյալ ժամանակահատվածի օրենսդրության տառն ու ոգին՝ անգամ իրավական տեսանկյունից անխոցելի դարձնելով արցախահայության ինքնորոշման իրավունքի համար սկսված պայքարը:

Հետխորհրդային տարածքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բռնկված հակամարտությունը այլ հակամարտություններից տարբերվել է նրանով, որ ամբողջապես իրականացվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այսպես. 1918-20թթ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության հետ հավասար իրավունքներով ունեցել է դե ֆակտո անկախ կարգավիճակ, սակայն 1921թ. հուլիսի 5-ին բռնի կերպով միացվել է Ադրբեջանական Սովետական Հանրապետությանը ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը չի ունեցել քաղաքական և տարածքային հարցեր լուծելու իրավասություն:

1923թ. հուլիսի 7-ին հռչակվել է ԼՂԻՄ-ը, որի պետական կարգավիճակը, միութենական պայմանագրի համաձայն, ամրագրվել է ԽՍՀՄ Սահմանադրությունում: ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիմքում դրվել են հետևյալ առանցքային փաստարկները.

1) ՛՛ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու խնդրի լուծման կարգի մասին՛՛ օրենքի 3-րդ հոդվածի (Ընդունվել է 1990թ. ապրիլ ամսին) միութենական հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները իրավունք ունեին առանձին հանրաքվեով ինքնուրույն որոշել իրենց հետագա կարգավիճակը:

 

2)1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել է իր անկախությունը, նույն թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակել է իրեն Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների վերահսկողության ներքո անցկացվել է անկախության հանրաքվե:

3) Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արտահայտել է իր ինքնորոշման իրավունքը այն տարածքների նկատմամբ, որոնք երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի իրավասության տակ, իսկ խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանը չուներ փաստացի վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

4) Լեռնային Ղարաբաղը չի առանձնացել արդեն գոյություն ունեցող անկախ պետությունից և երբեք չի եղել հետխորհրդային Ադրբեջանի Հանրապետության մասը:

 

5) 1991թ. ԽՍՀՄ վերացման պահին նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի համապատասխան, ստեղծվել են 2 անկախ եւ իրավահավասար պետություններ` ԼՂՀ-ն եւ Ադրբեջանական Հանրապետությունը:

6) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, տարածքի եւ իշխանությունների ենթակայությունը Ադրբեջանին դադարել է օրինական ճանապարհով, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, կիրառելի էր բացառապես Ադրբեջանական ԽՍՀ նկատմամբ:

Իրագործելով վերը թվարկված գործողությունները՝ 1992թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կազմավորել է Կառավարություն եւ առաջարկով դիմել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ Արցախի Հանրապետության հռչակումը, ինչպես նաեւ դրանից բխող բոլոր իրավական ակտերը հակասության մեջ չեն գտնվել Ադրբեջանի՝ որպես անկախ պետության հռչակման հետ, չեն սահմանափակել այդ երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը և չեն խախտել նրա տարածքային ամբողջականությունը:

Այս լույսի ներքո «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջին պլան մղելը միջազգային հանրության մոտ կարող է արմատավորել այն մտայնությունը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս և հիմա փորձ է անում անջատվել՝ փրկվելու համար: Մտավախություն ունեմ, որ այս դեպքում կվտանգենք ինքնորոշման գործընթացի անցած ողջ ճանապարհը, որովհետև ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանից չի անջատվել, այլ, որպես պետական կազմավորում՝ օգտվել է այն ժամանակվա օրենսդրությամբ իրեն վերապահված ինքնորոշման իրավունքից և այն իրացրել անթերի:

Ուստի, ստեղծված իրավիճակը հարկադրում է մի կողմից ռազմական ճանապարհով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել պատերազմը, մյուս կողմից՝ ձեռնարկել դիվանագիտական ու քաղաքական ողջամիտ քայլեր՝ Արցախի միջազգային ճանաչման համար, քանզի ակնհայտ է, որ միայն միջազգային ճանաչման միջոցով է հնարավոր լինելու ապահովել արցախահայության իր հայրենիքում անվտանգ ապրելու հնարավորությունը: Այս իրավիճակում մենք պետք է աշխարհին հասկացնենք մի պարզ ճշմարտություն. ՛՛Հայ ժողովուրդը մեկ անգամ ապրել է ցեղասպանություն, երկրորդ ցեղասպանությունը չի հանդուրժելու՛՛:

 

Նորայր Նորիկյան

՛՛ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ՛՛ հանրային նախաձեռնության անդամ

 

 

դիտվել է 987 անգամ
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan