Անգելա Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել սոցիալական շփումները եւ ուղեւորությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել սահմանափակել սոցիալական շփումները եւ նվազագույնի հասցնել ուղեւորությունները՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված, հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք վերահսկողությունից վիրուսի դուրս գալը: Ամեն օրը նշանակություն ունի»,- իր ամենշաբաթյա ուղերձում ասել է Մերկելը:
Չնայած Գերմանիայում կորոնավիրուսով վարակման մակարդակը ամենացածրերից մեկն է Եվրոպայում, շաբաթ օրը հայտարարվել է օրական 7830 նոր դեպքի մասին, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Գերմանիայում կորոնավիրուսից վերջին օրվա մահացությունների թիվը 33 է: Այսպիսով, Գերմանիայում վարակի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 9767: