Նոր Զելանդիայի ընդդիմադիր կուսակցությունը ճանաչել է իշխող կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում
Նոր Զելանդիայի ընդդիմադիր Ազգային կուսակցությունը ճանաչել է վարչապետ Ջասինդա Արդերնի իշխող Լեյբորիստական կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ լեյբորիստները, նախնական հաշվարկներով, հավաքել են ձայների 49%-ը, իսկ ընդդիմությունը՝ 27%-ը:
Ազգային կուսակցության առաջնորդ Ջուդիթ Քոլինզը շնորհավորել է Ջասինդա Արդերնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ խոստանալով, որ իր կուսակցությունը «ամուր ընդդիմություն» կլինի իշխանություններին:
«Երեք տարիները կթռչեն մեկ ակնթարթում: Մենք կվերադառնանք»,- ասել է Քոլինզը: