Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ղրիմի «դեօկուպացման» հարթակին աջակցելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ աջակցության և «Ղրիմյան հարթակ» նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամության համար: Նա դա արել է Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Զելենսկիի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի ղեկավարը Թուրքիային հրավիրել է միանալ և «Ղրիմյան հարթակ» նախագծին:
Զելենսկիի խոսքով, այս նախաձեռնությունը «միջազգային գործընկերների համախմբման գործիք է՝ ղրիմցիների իրավունքները պաշտպանելու և ուկրաինական թերակղզու դեօկուպացիայի համար»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղրիմը: