Աշխարհում համաճարակաբանական իրադրությունը կարող է վատթարանալ ցրտերի սկսվելով․ Բիլ Գեյթս
Աշխարհում համաճարակաբանական իրադրությունը կարող է վատթարանալ ցրտերի սկսվելով։ Այս մասին Politico-ի հետ հարցազրույցում ասել է Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր եւ բարերար Բիլ Գեյթսը։
«Վարակումների թիվն աճում է, իսկ ցրտերի սկսվելով մարդիկ ավելի ճաճախ են լինում փակ տարածքներում։ Սա մեծացնում է վիրուսի փոխանցման հնարավորությունը»,- պարզաբանել է միլիարդատերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առայժմ չունի COVID-19-ի դեմ պատվաստանյութը, կորոնավիրուսի տարածման կանխմանը կարող է օգնել միայն սանիտարական պարզ միջոցների պահպանումը՝ հրաժարվել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, դիմակի կրում, ձեռքերի պարբերական լվանալ եւ հեռավորության պահպանում։
Հոկտեմբերին ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ մարդկությունը կյանքի նորմալ ռիթմի կարող է վերադառնալ միայն կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ հասանելի եւ գերարդյունավետ պատվաստանյութի առկայության դեպքում։
Microsoft-ի հիմնադիրը, որը ղեկավարում է ԱՀԿ-ին աջակցող եւ COVID-19-ի դեմ պայքարին հարյուր միլիոնավոր դոլար հատկացնող հիմնադրամը, հուլիսին համոզմունք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը։ Սակայն համավարակի դեմ դեղը պետք է լինի համընդհանուր ընդունելի, այլապես հետեւանքները կլինեն «երկարատեւ ու մահացու»։