ԱՀԿ-ն չի բացառում, որ կորոնավիրուսի դեպքերի աճին կհետևի մահացության աճը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը մտահոգություն է հայտնել, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աճին մի քանի շաբաթ հետո կարող է հետևել մահացության աճը:
«Մահացության մակարդակն աճում է դեպքերի աճից մոտ երկու շաբաթ անց … Եթե կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ահռելի աճ կա, ինչպես հիմա է կատարվում, ապա, ցավոք, երկու շաբաթ անց, դրան կարող է հաջորդել մահվան դեպքերի աճը», – ասել է նա: