Այո և հիմնականում աղջիկներ. Արծրուն Հովհաննսիյանը կիսվել է հայ կանանց մասին ռեպորտաժով
Արծրուն Հովհաննիսյանը իր Facebook-ի էջում կիսվել է Mediamax-ի ռեպորտաժով:
Այն վերնագրված է՝ Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից
Երևան: Մեդիամաքս: Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել:
«Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.
«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել», - գրել է Լինդսի Սնելն իր թվիթերում:
Քիչ առաջ էլ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր՝
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:
Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում, գրել է նա: