Միջպետական ավիացիոն կոմիտեն մտահոգություն է հայտնել Արցախում հակամարտության պատճառով թռիչքների անվտանգության վերաբերյալ
Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մտահոգություն է հայտնել Արցախում հակամարտության գոտում թռչող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության վերաբերյալ և առաջարկել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդվել է ՄԱԿ-ի կայքում։
«ՄԱԿ-ն առաջարկում է հնարավորինս արագ մի շարք միջոցառումներ ձեռնարկել` ուղղված միջազգային իրավունքի նորմերի անվերապահ կատարմանը և հակաօդային պաշտպանության զենքով քաղաքացիական օդանավերի խոցումը, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների և օդանավակայանների հրթիռակոծությունը կանխելուն`հաշվի առնելով հակամարտության գոտում զենքի մարտավարական և տեխնիկական բնութագրերը», – ասվում է հաղորդագրության մեջ: