ՀԲ-ն մասնավոր վարկատուներին կոչ է արել օգնել աղքատ երկրներին
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալպասը մասնավոր վարկատուներին կոչ է արել միանալ «Մեծ քսանյակի»՝ աղքատ երկրների համար վարկերի վճարումները սառեցնելու ծրագրին, հաղորդում է Bloomberg-ը:
Մալպասը նշել է մայիսին սահմանված մորատորիումը մինչեւ 2021 թվականը երկարաձգելու անհրաժեշտությունը ու պահանջել մեծ ջանքեր Չինաստանից:
«Մենք պետք է ավելին անենք»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ զարգացող երկրներում, բացառությամբ՝ Չինաստանի, ռեցեսիան ավելի վատ է եղել, քան ակնկալվում էր, եւ «Մեծ քսանյակի» նախաձեռնությունը միայն մասնակի է թեթեւացրել աղքատ երկրների բեռը:
Այս շաբաթ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը հանդիպումներ են անցկացնում, որոնք այս անգամ ընթանում են վիրտուալ ձեւաչափով: Ակնկալվում է, որ միջոցառումների գլխավոր թեման կլինեն պարտքային պարտավորությունները: