Հայաստանի արեւմտամետ գործիչները՝ Սոլովյովի ուշադրության կենտրոնում
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը տելեգրամյան իր ալիքում կիսվել է Infoarmenia ալիքի հրապարակած մեկնաբանությամբ, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանը նախօրեին Ֆեյսբուքում գրել էր․ «ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու Աշխարհը "անկարող են" պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․ »: