Արցախի ԱԺ նախագահը մոր հետ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է. Վահրամ Պողոսյան (ֆոտո)
Արցախի ԱԺ նախագահը մոր հետ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել եւ լուսանկար է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։
«Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք: Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս ծանր օրերին Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է` հարեւանների հետ, իսկ բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում»,- գրել է նա։