«Հայաստանն՝ ընդդեմ ահաբեկչության». Սոնա Հովհաննիսյանի գրառումը
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի սահմանին լարված իրավիճակին ու հակառակորդի կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելուն։ Նա կոչ է արել կանգնեցնել ադրբեջանական եւ թուրքական ագրեսիան։
«Դժվար է ըմբռնել, որ այսպիսի չարություն գոյություն ունի։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պարբերաբար թիրախավարվորվել է Արցախի խաղաղ բնակավայրերի ու բնակիչների, այդ թվում երեխաների ու լրագրողների։ Այս հայ երեխան ընդամենը երկու տարեկան է. նրա 9-ամյա քույրը մահացել է ռմբակոծության արդյունքում, որը ծանր վնասվածքներ է հասցրել նրան ու նրա ծնողներին։ Միջազգային հանրություն, խնդրում եմ, բարձրաձայնիր։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան վայր դնեն զենքերը, խաղաղություն կլինի։ Եթե Արցախը վայր դնի զենքերը, հայոց մեկ այլ ցեղասպանություն կլինի»,- գրել է նա՝ օգտագործելով «Հայաստանն ընդդեմ ահաբեկչության» հեշթեգը։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: