Թրամփը համեմատել է Բայդենի, Պուտինի, Սի Ցզինպինի և Կիմ Չեն Ընի ինտելեկտը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մտավոր ունակությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների մասին՝ Թրամփը նշել է, որ «նրանք 100 տոկոսով սուր միտք ունեն»։
Չի կարելի, որ ԱՄՆ նախագահ դառնա քաղաքական ործիչ, որի մասին անհնար է նույնն ասել, հավելել է ԱՄՆ նախագահը՝ դատողություներ անելով Բայդենի ինտելեկտի մասին։
«Նրա մոտ ո՛չ 100 տոկոս, ո՛չ 80 տոկոս, ո՛չ 60 տոկոս է»,- ամփոփել է Թրամփը։