Յուրի Կոտենոկ. Քաղաքացիական օբյեկտներին, պատմական ժառանգության օբյեկտներին հարվածելը ուղղակի ցեղասպանություն է
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ քաղաքացիական օբյեկտներին, պատմական ժառանգության օբյեկտներին հարվածելը ուղղակի ցեղասպանություն է: Այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է ռուս լրագրող Յուրի Կոտենոկը, ով վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն (Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճար) Ադրբեջանի զինված ուժերի երկրորդ հարվածի ժամանակ:
«Անկախ համակրանքից՝ ով ում կողմն է, ով ում համար է ցավում, պետք է հստակ հասկանալ, որ քաղաքացիական օբյեկտներին, պատմական ժառանգության օբյեկտներին հարվածները ուղղակի ցեղասպանություն է: Եվ այստեղ ոչ ոք իրեն պատրանքներով չի սփոփում: Բոլորն էլ հասկանում են, որ խոսքը գոյատեւման մասին է: Հետեւաբար, եթե դա չդադարեցվի, ապա շատ երկար կտեւի: Գիտակից ուժերի խնդիրն է դադարեցնել այս ամենը: Անդրկովկասին խաղաղություն է պետք: Լեռնային Ղարաբաղին պետք է հանգիստ թողնել»։