Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 ռումբ
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
«Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական եւ իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային եւ կասետային շուրջ 673 ռումբ։
Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր եւ ոչնչացրել։
Գործընթացը լուսաբանել են հայկական եւ օտարերկրյա մեդիաներկայացուցիչները»,- հայտնում է ԱՀ ԱԻՆ-ը։