Աթենքը խոստացել է ԵՄ-ից իր գործընկերներին պարտավորեցնել ակտիվացնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ
Աթենքը խոստացել է ԵՄ-ից իր գործընկերներին պարտավորեցնել ակտիվացնել պատժամիջոցներն Անկարայի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարը «լուրջ էսկալացիա» է անվանել թուրքական Oruc Reis նավի ուղարկումը հունական Կաստելորիզո կղզուց դեպի հարավ աշխատանքներ անցկացնելու համար:
«Թուրքիան ապացուցել է, որ իրեն պետք չէ վստահել»,-ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը թվիթթերում գրառում է կատարել, որում ասվում է, որ նավը հանվել է խարիսխից տեխնիկական սպասարկումից հետո: