ՍԴ–ն աշխատակարգային նիստ է հրավիրել․ օրակարգում ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցն է. ՍԴ նախագահի 1 թեկնածու կա
2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը
«ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը։ Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ»,-հավելել է նա։