Ղրղզստանի նախագահը Բիշքեկում երկրորդ անգամ է ԱԴ ռեժիմ մտցրել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հանրապետության մայրաքաղաքում երկրորդ անգամ է ԱԴ ռեժիմ հայտարարել, քանի որ առաջին հրամանը չէր արժանացել երկրի խորհրդարանի հավանությանը։ Այս մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ղրղզստանի նախագահը հրաման է ստորագրել, որի համաձայն Բիշքեկի տարածքում երկրորդ անգամ մտցվում է արտակարգ դրության ռեժիմ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ղրղզստանի նախագահի կողմից այս որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի խորհրդարանը «չի քննարկել մայրաքաղաքի տարածքում արտակարդ դրության ռեժիմ մտցնելու մասին հարցը»։