Crew Dragon տիեզերանավի թռիչքը կկայանա նոյեմբերից ոչ շուտ
Crew Dragon տիեզերագնացների կողմից կառավարվող տիեզերանավի թռիչքը կկայանա նոյեմբերից ոչ շուտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտնել էր, որ տիեզերանավը կմեկնի դեպի ՄՏԿ հոկտեմբերի 31-ին:
«SpaceX Crew-1 առաքելության թռիչքը դեպի ՄՏԿ այժմ պլանավորվել է նոյեմբերի կեսերից ոչ շուտ, ինչը տալիս է SpaceX-ին հավելյալ ժամանակ սարքավորումը թեստավորելու եւ տվյալները վերլուծելու համար»,-ասված է ՆԱՍԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան կուղեւորվեն ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մայքլ Հոփքինսը, Վիկտոր Գլովերը, Շենոն Ուոլքերն ու ճապոնացի Սոիթի Նոգութին: