Պատվաստանյութերի հասանելիության COVAX մեխանիզմին միացել է 171 երկիր
171 երկիր միացել է COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հավասար հասանելիություն: Այդ մասին ուրբաթ Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընթացիկ շաբաթ Չինաստանն ու Կորեայի Հանրապետությունը միացել է COVAX մեխանիզմին, եւ պատվաստանյութերի հասանելիության այդ նախաձեռնության մաս դարձած պետությունների եւ տնտեսությունների ընդհանուր թիվը հասել է 171-ի»,-ասել է նա: «Մենք բանակցություններ ենք վարում մյուս երկրների հետ [COVAX-ին միանալու համար]»,-հավելել է ԱՀԿ գործադիր տնօրենը: