Կորոնավիրուսի ծանր ընթացքի ժամանակ երկարատեւ իմունիտետ է ձեւավորվում. հետազոտություն
Կորոնավիրուսի ծանր ընթացքի ժամանակ երկարատեւ իմունիտետ է ձեւավորվում: Այս մասին ասվում է Science Immunology ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսով վարակված 343 պացիենտի արյան նմուշներ, որոնց մեծամասնության մոտ կորոնավիրուսի ծանր ընթացք է եղել: Արյան նմուշները վերցրել են հիվանդության առաջին նշանների հայտնվելուց 4 ամսվա ընթացքում:
Պարզվել է, որ իմունագլոբուլին G-ի մակարդակները 4 ամսվա ընթացքում բարձր են մնացել պացիենտների մոտ, որոնք կորոնավիրուսի ծանր ընթացք են տարել, եւ դրանք կապված են եղել չեզոքացնող պաշտպանիչ հակամարմինների առկայության հետ, որոնք եւս ակտիվության ոչ մեծ նվազում են ցուցաբերել:
Գիտնականների խոսքով՝ այդ փուլում ապաքինվածները պաշտպանված են եղել կրկնակի վարակումից:
Արդյունքները հաստատում են կորոնավիրուսի տարածումը հետեւելու եւ հիվանդության բռնկումը հայտնաբերելու համար հակամարմինների թեստավորումն օգտագործելու հնարավորությունը: