AFP. ՀՀ-ն եւ Ադրբեջանը կարող են զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հարցով հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ հոկտեմբերի 10-ին
Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հարցով հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ հոկտեմբերի 10-ին, հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը:
«Մենք կողմնորոշվում ենք այս երեկոյան կամ վաղը զինադադարի հասնելու վրա, սակայն դա դեռ հուսալի չէ»,- գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականի տվյալներով` հինգշաբթի եւ ուրբաթ առավոտյան` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվա այցի նախօրեին, Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Ֆրանսիայի նախագահի բանակցությունների մասին Պաշտոնապես չի հաղորդվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: