Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 527 նոր դեպք, մահացել է 6 հիվանդ
COVID-19-ից մահացածների թիվը Վրաստանում հասել է 72-ի: Կորոնավիրուսային վարակից առաջացած բարդություններից մահացել է ևս 6 հիվանդ: Տվյալները հրապարակվել են կառավարության StopCov.ge կայքում:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 527 նոր դեպք: Հաստատված դեպքերի քանակը հասել է 10.752-ի: