«Մամ ջան, պապ ջան, ցավներդ տանեմ, արխային եղեք, պինդ եղեք, տղերքի վրեժը չի մնալու օդում. սաղ մեր ձեռն ա». զինվորներն՝ առաջնագծից (Տեսանյութ)
Պաշտպանության բանակը շարունակում է առաջնագծի զինվորներից տեսանյութեր հրապարակել, որում երեւում է զինվորների բարձր տրամադրությունն ու մարտական ոգին։
Զինվորները կոչ են անում հայ ժողովրդին լինել միասնական. «Մենք այստեղ բոլորս միասնական ենք ու առաջ ենք գնալու։ Տղերքի վրեժը չի մնալու օդում. մամ ջան, պապ ջան արխային եղեք։ Ամեն ինչ լավ է լինելու, մենք ապահով տեղում ենք։ Սաղ մեր ձեռնա, ոչ մի բան էլ իրենց չի հասնելու։
Պատրաստվում ենք մարտի ու նենց ենք անելու մեր տղերքի վրեժը լուծենք։
Հաղթելու ենք, թուրքը երբեք չի կարողացել մեր դիմաց կանգնել, ապացույց, որ ազգովի կանգնած թուրքին սատկացնում ենք։ Հայը երբեք չի պարտվելու։ Մենք եկել ենք հաղթելու համար։ Արծիվները պոստերին կանգնած են, մենք էլ իրենց սնունդ ենք ապահովում։
Դուխներդ չգցեք, սաղս էլ կգանք կհասնենք։
Հակառակորդն արդեն բարոյազրկվել է։ Փախուստի են դիմում, մեր հարվածներին չեն դիմանում»։