Զորակոչի ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվում է. Հերիքնազ Տիգրանյան
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը:
«Զորակոչի ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվում է` աշխատողին ազատելով աշխատանքային պարտականություններից»,- հայտարարեց նախագիծը ներկայացնող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Նույնը վերաբերում է նաև կամավորներին:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: