ՄԱԿ գլխավոր քարտուղար. Կորոնավիրուսի համավարակը ի հայտ բերեց «առողջապահության ոչ ադեկվատ համակարգերը»
Կորոնավիրուսի համավարակը ի հայտ բերեց «առողջապահության ոչ ադեկվատ համակարգերը» ամբողջ աշխարհում, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նրա խոսքով՝ համավարակի բռնկմանը համարժեք չպատասխանելը խլեց ավելի քան 1 միլիոն կյանք, վարակեց ավելի քան 30 միլիոն մարդու՝ 190 երկրներում, ոչնչացրեց 500 միլիոն աշխատատեղ եւ համաշխարհային տնտեսությանը արժեցավ ամսական 375 միլիարդ դոլար: Նա հավելել է, որ մարդկային զարգացման եւ բարեկեցության ցուցանիշները 1990 թվականից հետո, երբ ՄԱԿ-ը սկսեց դրանք առաջին անգամ չափել, փոխվում են հակառակ ուղղությամբ՝:
Նա նշել է, որ COVID-19-ը ցույց տվեց համընդհանուր առողջապահական ընդգրկման, առողջապահական ուժեղ համակարգերի եւ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու անհրաժեշտությունը՝ ամբողջ աշխարհի մարդկանց համար։
«Երկրագնդի բնակչության առնվազն կեսին հասանելի չեն առողջապահական անհրաժեշտ ծառայությունները», - ասել է նա: «Ամեն տարի գրեթե 100 մարդ աղքատանում է առողջապահության համար աղետալի ծախսերի պատճառով»:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ 2015թ. բոլոր երկրները համաձայնեցրել են ՄԱԿ-ի 2030թ. նպատակները, որոնք ներառում են աշխատանք՝ առողջապահական ծառայությունների համընդհանուր ապահովման համար, «բայց մենք չենք կարող 10 տարի սպասել»:
Համավարակից քաղված դասերը կոչ են անում «առողջապահության համընդհանուր ապահովման», որը ապահովում է որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն, առանց ֆինանսական ռիսկերի բոլորի համար եւ արդյունավետորեն պաշտպանում է հասարակություններին առողջապահության ոլորտի նոր ճգնաժամից` կյանքի եւ գոյատեւման միջոցների համար իր կործանարար հետեւանքներով»,- ասել է Գուտերեշը։