«Իմ քայլը». Այսպիսի երկարատև մարտերից հետո ամբողջ բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցով կարող է փոխվել
Սկսվում է բանակցությունների փուլը: Ինչպես գիտեք, կողմերը պատրաստվում են հանդիպել Ժնեւում եւ Մոսկվայում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորի խոսքով` կողմերը կփորձեն քննարկել իրավիճակը եւ հակամարտության հետագա լուծման ձեւաչափ գտնել:
«Բայց դուք ինքներդ եք տեսնում, որ այդքան երկարատեւ մարտերից հետո ամբողջ բանակցային գործընթացը կարող է փոխվել, եւ եթե նախկինում խոսվում էր հակամարտության խաղաղ լուծման, ստեղծված իրավիճակից ելք գտնելու մասին, ապա Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին լուծել խնդիրը բիրտ ուժի կիրառման միջոցով: Նրանց դա չհաջողվեց, եւ այժմ այս ելքն այս իրավիճակից խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար: Ղարաբաղի խնդիրն այլեւս բացառապես Ղարաբաղի խնդիրը չէ»,- պարզաբանեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գոյություն ունեցող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով` թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ-ի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը: