Սմբատ Գոգյանը ապացույցներ է գտել, որ իբր գերի ընկած Ազնիվ Բաղդասարյանը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ՖԲ էջում գրում է. «Երեկոյան կարդացի, որ Ազնիվ Բաղդասարյանը գերի է ընկել, իսկ քիչ առաջ տեսա, որ նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։ Անձամբ ստուգեցի, Թվիթը կա ու կարծես երկու նկարում էլ նույն կինն է։ Ստացվում է անազնիվ կերպով են պնդում թե Ազնիվին բռնել են ու վիդեոն էլ բեմական ներկայացում է։
Այսքան տարի այդպես էլ ոչ մեկ ապացույց չունեցավ, որ Կիսաբաց լուսամուտների մասնակիցները ֆիկտիվ մարդիկ են ու սցենարը բեմադրված։ Իսկ այս դեպքում մի անհայտ ու որևէ տեղ աչքի չընկած մարդ դժվա՞ր էր ճարել։