Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն. Արծրուն Հովհաննիսյանի գրառումները (Տեսանյութ և լուսանկար)
Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն։ Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ։ Նման ապշելու և հպարտանալու շարքից է նաև կին զինծառայողների սխրանքները որոնց մասին դեռ կպատմենք, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը մեկ այլ գրառմամբ էր հանդես եկել՝
Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք։
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։
Արծրուն Հովվհանիսյանը իր Facebook-ի էջում կիսվել է Շուշան Ստեփանյանի տեսանյութով:
Արծրուն Հովհաննիսյանը վաղ առավոտյան հրապարակել էր նաև լուսանկար և մակագրել՝
Հրաշք Արցախի առավոտը