Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է գերիների առկայության հնարավորությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է գերիների առկայության հնարավորությունը:
«Քաի դեռ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունների կողմից պաշտոնական հայտարարություններ չկան, ես չեմ կարող մեկնաբանել: Ոչ հերքել, ոչ էլ հաստատել: Այսօր շատ բուռն մարտեր են ընթացել: Ադրբեջանական զորքերի մի մեծ խումբ պարտություն է կրել, երեք բրիգադ ոչնչացվել է: Այս ամենից հետո ամեն ինչ կարող է լինել»,- հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: