Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել ՌԴ ՔՕ հոդվածներից մեկով, հաղորդում է Lenta-ն:
Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՆԳՆ կայքում:
Ընդ որում, չի նշվում, թե որ հոդվածով է հետախուզում հայտարարվել:
«Տիխանովսկայան հետախուզվում է իրավական օգնության մասին պայմանագրով, որը կնքվել է Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ: Դրա համաձայն՝ եթե մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվում պայմանագրի մասնակից երկրներից մեկում, ապա ավտոմատ կերպով հետախուզում է հայտարարվում նաեւ երկրորդ երկրում»,-նշել է պարբերականի աղբյուրը: