Լեհաստանը «Հյուսիսային հոսք 2»-ի պատճառով 7,6 մլրդ դոլարով տուգանել է «Գազպրոմ»-ին
Լեհաստանի UOKiK հակամենաշնորհային կարգավորիչը «Գազպրոմ»-ին եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը մասնակցած եւս 5 ընկերության տուգանել է 7,6 մլրդ եւ 61 մլն դոլարով, համապատասխանաբար, հաղորդում է Ինտերֆաքսը:
Կարգավորիչի թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ հրաման է տրվել դադարեցնել պայմանագրերի գործողությունը:
Կարգավորիչը հիշեցնում է, որ 2 տարի առաջ այդ գործով մեղադրանք է առաջադրվել 6 ընկերությունների: Դրանք են՝ ռուսական «Գազպրոմը», ֆրանսիական Engie Energy-ն, գերմանական Uniper-ը, ավստրիական OMV-ը, հոլանդա-բրիտանական Shell-ը եւ գերմանական Wintershall-ը:
Ենթադրվում է, որ պայմանագրերի խզումը թույլ կտա վերականգնել մրցակցությունը: Ընկերությունները 30 օր ունեն պայմանագրերի խզման համար: