Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի մասին գործով
Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքի ժամանակ երկրի տարածքի հատվածի անօրինական փոխանցման մասին քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլուարին:
«Փորձաքննությունը ցույց է տվել, որ մեղադրյալները սահմանի դելիմիտացիայի ժամանակ ղեկավարվել են 1970-1980թթ. քարտեզներով, ինչը հակասում է մեր երկրի պատմական սահմանին, այդ թվում նաեւ Դավիթ Գարեջային վանական համալիրի նկատմամբ»,-ասել է Ցիկլուարին:
Դատախազության խոսքով՝ երկու երկրների իշխանությունները դեռ 1994թ. պայմանավորվել են քարտեզի համաձայն, որը ստեղծվել է 1938թ., սակայն գործի ֆիգուրանտներն այն միտումնավոր թաքցրել են եւ ղեկավարվել 1970-1980թթ. ստեղծված քարտեզներով: