Սա պատերազմի բեկումնային պահն է․ մենք դժոխք կկազմակերպենք թշնամու համար
ՊՆ ներկայացուցիչը «Բարի գալուստ դժոխք» վերտառությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա՝ ներառյալ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
««Բարի գալուս դժոխք» արտահայտությունն ինքնին խոսուն է»,- Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց փորձագետ Մհեր Հակոբյանը: « Հաշվի առնելով, թե ովքեր են Պաշտպանության բանակի գլուխ կանգնած, հաշվի առնելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անձը և Արցախի Հանրապետության ռազմական ղեկավարների ներքին խառնվածքը, ինչպես նաև լավ իմանալով մեր մամուլի ռազմական պատասխանատուների մոտեցումը խնդրին, կարծում եմ, որ մենք իրոք դժոխք կկազմակերպենք թշնամու համար: Այնպիսի դժոխք կկազմակերպենք, որ ով ողջ պրծավ, ողջ կյանքում չի մոռանա այդ դժոխքի մասին: Հավատացե՛ք՝ դժոխքի մասին հենց այնպես, զուր տեղը չէին գրի: Կարծում եմ՝ սա պատերազմի բեկումնային պահն է, այն հակահարվածի պահն է, որ կհասցնենք թշնամուն»,- նշեց Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ պետք է ունենանք հաղթանակի իրական ապացույց, և մեր տղերքը գնացել են այդ ապացույցի հետևից:
Մանրամասն՝ տեսանյութում: