Դավթաշեն 2-րդ թաղամասի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում. խնդրում ենք խուճապի չմատնվել. Բաթոյան
Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում. խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Ուշադրություն
Հարգելի բնակիչներ,
Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել»,- գրել է նա։